Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը կվարի Արա Այվազյանը

Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը կվարի Արա Այվազյանը
16.12.2020 | 15:58

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ